Google-ը փորձարկում է մի նախագիծը, որը տարիներ առաջ կարող էինք հանդիպել ֆանտաստիկ ֆիլմերում: Նախագիծը կոչվում է Project Glass: Այն իրենից ներկայացնում է խելացի ակնոց, որի միջոցով հնարավոր է կատարել տեսազանգեր, լուսանկարել և նկարները տեղադրել սոցիալական ցանցերում, կարդալ նորություններ, օգտվել GPS-ի և ինտերնետի այլ ծառայություններից: Ակնոցները կառավարվում են ձայնային հրամաններով: Մի խոսքով դիտեք տեսահոլովակը և գնահատեք այս նոր նախագիծը: