Մադրիդյան ակումբը ցանկանում ունենալ այգի, որը կարժենա 1 միլիարդ դոլար և այն լինելու է կղզու վրա:
«Մադրիդի Ռեալի կղզիում» լինելու է մարզադաշտ և ակումբի թանգարանը, ինչպես նաև հինգաստղանի հյուրանոց և զվարճանքի զբոսայգի:
«Մադրիդի Ռեալի կղզին լինելու է տուրիստական և սպորտային կենտրոն մեծ մասշտաբով և բարձր մակարդակով»,- ակնկալում է բլանկոսների նախագահը՝ Ֆլորենտինո Պերեսը:
«Սա կարևոր ռազմավարական քայլ է, որը կնպաստի մեր ակումբին տարածվել Մերձավոր Արևելքում և ողջ Ասիայում: Ռեալ Մադրիդը բաց կլինի խոշոր համաշխարհային շրջանների համար»:
Ռեալին նվիրված այգին բաց կլինի 2015 թվականի հունվարին: